Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է...

Նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը Չինաստանի տարածքում հասել է 72 հազար 436-ի: Երկրի Առողջապահության հարցերով պետական կոմիտեի հրապարակած տվյալներով՝ փետրվարի 16-ի ժամը 24-ի դրությամբ վարակից մահացել է 1868 մարդ, բուժվել և հիվանդանոցներից դուրս է գրվել 12 հազար 552-ը։

Վերջին մեկ օրվա ընթացքում հիվանդության 1886 նոր դեպք է գրանցվել, մահվան 98 դեպք, որից 93-ը՝ վարակի օջախ Հուբեյ նահանգում։ Հուբեյում վարակից մահացածների ընդհանուր թիվը հասել է 1789-ի։