Բորիս Ջոնսոնը ինտենսիվ թերապիայի բաժանմունքից...

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքից տեղափոխվել է ընդհանուր բաժանմունք:

Կորոնավիրուսով վարակված 55-ամյա Ջոնսոնը կիրակի օրը հոսպիտալացվել էր, իսկ հաջորդ օրը նրան տեղափոխել էին վերակենդանացման բաժանմունք:

Ջոնսոնն իր ախտորոշման մասին առաջին անգամ խոսեց մարտի 27-ին: Դրանից հետո վարչապետն ինքնամեկուսացավ իր նստավայրում, բայց հիվանդության ախտանիշները չվերացան նույնիսկ տասն օր անց, և որոշում ընդունվեց նրա հոսպիտալացման մասին: