Բակո Սահակյանը եւ Դավիթ Տոնոյանը քննարկել են...

Արցախի նախագահ Բակո Սահակյանը այսօր՝ հոկտեմբերի 11-ին, ընդունել է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Հանդիպմանը, որին մասնակցում էր նաեւ ԱՀ պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: