Այլևս մասնագիտական քննարկումներ չենք անցկացնե...

Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնության անդամ, աշխարհագրագետ Լևոն Գալստյանը ելույթ ունեցավ ԱԺ բակում՝ կոչ անելով Ամուլսարի շահագործմանը դեմ ակցիայի մասնակիցներին չտրվել սադրանքներին ու խաղաղ անցկացնել բողոքի ակցիան: Լևոն Գալստյանն ընդգծեց՝ որևէ մասնագիտական քննարկման չեն հնալու, քանի որ երկար ժամանակ այդ քննարկումները եղել են՝ անարդյունք: Գալստյանի խոսքով՝ երթի պատճառը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ամուլսարի հետ կապված վերջին ուղիղ եթերի ընթացքում արված հայտարարություններն են:

Գալստյանը դիմեց նաև նախկին իշխանության ներկայացուցիչներին՝ կոչ անելով չխառնվել իրենց կազմակերպած ակցիային, քանի որ «առաջին հերթին նրանք խոսելու տեղ չունեն»:

Բնապահպան Աննա Շահնազարյանն էլ նշեց երթուղին՝ Այսօրվա երթուղին է՝ ԱԺ հանրային այգի, Բաղրամյան, Մաշտոց, Ամիրյան, Հանրապետության հրապարակ: