Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնության անդամ, աշխարհագրագետ Լևոն Գալստյանը ելույթ ունեցավ ԱԺ բակում՝ կոչ անելով Ամուլսարի շահագործմանը դեմ ակցիայի մասնակիցներին չտրվել սադրանքներին ու խաղաղ անցկացնել բողոքի ակցիան: Լևոն Գալստյանն ընդգծեց՝ որևէ մասնագիտական քննարկման չեն հնալու, քանի որ երկար ժամանակ այդ քննարկումները եղել են՝ անարդյունք: Գալստյանի խոսքով՝ երթի պատճառը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ամուլսարի հետ կապված վերջին ուղիղ եթերի ընթացքում արված հայտարարություններն են:
Գալստյանը դիմեց նաև նախկին իշխանության ներկայացուցիչներին՝ կոչ անելով չխառնվել իրենց կազմակերպած ակցիային, քանի որ «առաջին հերթին նրանք խոսելու տեղ չունեն»:
Բնապահպան Աննա Շահնազարյանն էլ նշեց երթուղին՝ Այսօրվա երթուղին է՝ ԱԺ հանրային այգի, Բաղրամյան, Մաշտոց, Ամիրյան, Հանրապետության հրապարակ: