Արտակ Զեյնալյանը որևէ մասնակցություն չի ունեց...

ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի՛ գործընկերներ
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը դե ֆակտո կասեցրել է կուսակցական գործունեությունը: Նախարարը ներկայացնում է Կառավարության դիրքորոշումը, և որևէ մասնակցություն չի ունեցել այսօր «Հանրապետություն» կուսակցության տարածած հայտարարության մշակման աշխատանքներում»:

Հիշեցնենք՝ «Հանրապետություն» կուսակցությունը հայտարարություն էր տարածել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչի առթիվ՝ նշելով, որ չափազանց վտանգավոր են Արցախի իշխանության հասցեին մեղադրանք-սպառնալիքները: