Արմեն Սարգսյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմակ...

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Խաչատուր Խաչատրյանը նշանակվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Խաչատուր Խաչատրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ» նշված է հրամանագրում։