Արա Նաջարյանը 4-րդ անգամ ընտրվել է Գլենդեյլի...

Ապրիլի 2-ին ամերիկյան հայաշատ Գլենդեյլ քաղաքի քաղաքային խորհրդի որոշմամբ խորհրդի անդամներից Արա Նաջարյանը նշանակվել է քաղաքապետ։ Սա Նաջարյանի 4-րդ ընտրությունն է քաղաքապետի պաշտոնում։ Այս մասին հայտնում են ամերիկյան ԶԼՄ-ները:

Նաջարյանն այս պաշտոնում առաջին անգամ ընտրվել է 2005 թվականին։