Անտոնիու Գուտերիշը կոչ է արել խուսափել Պարսից...

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը կոչ է արել խուսափել Պարսից ծոցում պատերազմից: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Գլխավոր քարտուղարը կշարունակի ակտիվ բանակցությունները ներգրավված կողմերի հետ: Դա մեր ընդհանուր պարտքն է՝ ձեռնարկել բոլոր ջանքերը՝ Պարսից ծոցում պատերազմից խուսափելու համար»,- ասվում է հայտարարության մեջ:

Նա կրկնել է զսպվածություն ցուցաբերելու կողմերին ուղղված նախորդ կոչը: «Մենք չպետք է մոռանանք սարսափելի տառապանքները, որոնք կրում են մարդիկ պատերազմների ժամանակ»,- ասվում է հայտարարության մեջ: