ԶՊՄԿ-ն զիջել է դիրքերը խոշոր հարկատուների ցու...

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1,000 խոշոր հարկ վճարողների ցանկը:

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն զիջել է դիրքերը խոշոր հարկատուների ցուցակում։ Այս անգամ կոմբինատը տեղափոխվել է երրորդ հորիզոնական՝ վճարած 15.6 մլրդ դրամ հարկով։

Առաջին հորիզոնական  19.9 մլրդ դրամով բարձրացել է «Մոբայլ Սենթր Արթ» ընկերությունը, երկրորդում «Գազպորմ Արմենիան» է՝ վճարած 18.1 մլրդ դրամ հարկով։

Չորրորդ հորիզոնականում «Գրանդ տոբակոն» է, որը վճարել է 13.2 մլրդ դրամ, իսկ 5-րդ հորիզոնականը զբաղեցնող  «Փրիթի ուիթ»-ը, որ վճարել է 8.8 մլրդ դրամ։

6-ից 10-րդ հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցնում են «Սի ՓԻ Էս Էներջի Գրուփ», «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ», «Վիվա Արմենիա», «Սիթի» և «Վայլդբերիզ» ընկերությունները։