Զոհված երիտասարդը զանգահարել է Ստյոպա Սաֆարյա...

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը շարունակում է կեղծ է մանիպուլյատիվ տեղեկությունների տարածումը։ Այս անգամ նա սուտ տեղեկատվություն է տարածել Արփինե Հովհաննիսյանի մասին․«Տավուշում մեծագույն զայրույթով են լսել Ազատության հրապարակի հարթակից հնչած սադրանքը, թե Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին է հանձնում Տավուշի շրջանից 7 գյուղ։ Ըստ զանգահարած տղաների' դա հնչեցրել է Արփինե Հովհաննիսյանը (ես չեմ լսել անխտիր բոլոր ելույթները և հատկապես Տավուշի մասով ասվածը)։ Այժմ 30 տղաներ, ինչպես իրենք հայտարարեցին, բարձրանում են Ոսկեպար գյուղի մոտ, կրակ վառեն և փակեն Երևան-Թբիլիսի ավտոճանապարհը, պահանջելով 17 կուսակցություններից, նրանց վարչապետի թեկնածուից կա'մ նույն հարթակից ապացուցել, որ դա այդպես է, կա'մ ժողովրդի առջեւ ներողություն խնդրել սադրանքի համար։ Նրանց խնդրանքն է իրենց այս պահանջը տեղադրել սոցիալական ցանցում, ինչը անում եմ, ու սպասում են պատասխանի»։

Ընդ որում հետաքրքիր է, որ մեկնաբանություններում քաղաքացիներից մեկի հարցին ի պատասխան Սաֆարյանը պնդել է, որ տեղեկատվությունը ստացել է  «սահմանին զոհված մի երիտասարդից», ով զանգահարել է իրեն։ Պետք է նկատել նաև, որ Արփինե Հովհաննիսյանը այսօր Ազատության հրապարակում ելույթ չի ունեցել։