Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ԵԽ երևանյան գր...

Հուլիսի 2-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Նախարարը շնորհակալություն հայտնեց Նատալյա Վուտովային Հայաստանում ծավալած ակտիվ և արդյունավետ աշխատանքի համար՝ մաղթելով նրան նորանոր հաջողություններ իր հետագա գործունեության մեջ: