Նիկոլ Փաշինյանի իշխանությունն իր գոյության ավելի քան 3 տարիների ընթացքում ապացուցել է, որ չունի որևէ սզկբունք, իսկ հայտարարված դեկլարատիվ սզկզբունքները շատ արագ մոռացվում և ոտնահարվում են։
2020 թվականին ԱԱԾ-ն քաղաքական պատվերի շրջանակում քրեական գործ էր հարուցել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ։ Հարուցված գործի շրջանակում խուզարկվեցին Գագիկ Ծառուկյանին պատկանող մի շարք շինություններ, այդ թվում Առինջ համայնքում գտնվող առանձնատունը։ ԱԱԾ խուզարկությունների ընթացքում հայտնաբերվեցին Ծառուկյանի համախոհների կողմից գրված ձեռագիր երդումներ, որոնցում նրանք իրենց հավատարմությունն ու նվիրվածությունն էին հայտնում Ծառուկյանին։ Երդումներից մեկի տակ դրված էր նաև Բագրատյանի ստորագրությունը․ «Ես Սերգեյ Բագրատյանս, առաջադրվելով ԲՀԿ ռեյտինգային ցուցակով պարտավորվում եմ ապահովել 7000 ձայն իմ անունով:Եթե չապահովեմ, ապա Գագիկ Ծառուկյանի պահանջի դեպքում պետք է հրաժարվեմ պատգամավորական մանդատը վերցնելուց: Այս պայմանավորվածությունից հրաժարավողը անբարոյականի զավակ է»,-գրված էր երդման տեքստում, որը հետագայում Փաշինյանն ու իր թիմակիցները անվանեցին «ղազագիր»։
Մի քանի օր անց Ազգային Ժողովում այս միջադեպին անդրադարց կատարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ «Ուզում եմ ասել նաև, որ հիմա պարզվում է, որ այդ մարդիկ սովոր են հարգալից վերաբերվել միայն այն պարագաներում, երբ հարգալից չլինելը կարող է իրենց համար կոնկրետ ֆիզիկական սպառնալիք առաջացնել։ Սա անընդունելի է և համոզված եմ, որ հայ ժողովուրդը բոլոր այս ղազագրի վրա հիմնված քաղաքական գործունեություն ծավալող անձանց և ուժերին, վզներից բռնելու է և այս դահլիճից ընդհանրապես դուրս է շպրտելու, ես դրանում այդքան չեմ կասկածում»,-հայտարարել էր Փաշինյանը։
Անցան ամիսներ և պատերազմից հետո Փաշինյանի վիճակն այնքնան էր ծանրացրել, որ նա անգամ «ղազագիր» գրողների կարիք ուներ և Սերգեյ Բագրատյանը հայտնվեց իր նախընտրական ցուցակում, իսկ հետո արդեն իշխող խմբակցության կազմում պառլամենտում։
Ստացվում է, որ «ղաազգիր» գրողներին հայ ժողովուրդը «վզից բռնել ու շպրտել» է Փաշինյանին թիմ։
Ու հիմա, այս ֆոնին Փաշինյանն ու իր թիմը խոսում է սկզբունքներից, քաղաքական էթիկայից և հնարավոր համագործակցություններից, իսկ, որ ամենակարևորն է Սերգեյ Բագրատյանը խոսում է արժանապատվությունից։ Իրապես Հայաստանի քաղաքական կյանքում կարելի է չտեսնված բաներ տեսնել ու չլսված բաներ լսել։ Ինչ արած՝ փաշինյանանական ժամանակներ են։