«Ժողովուրդ». Ով կհամալրի Երևանի ընդհանուր իրա...

«Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնը շարունակում է թափուր մնալ, քանի որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը հուլիսի 11-ին ընտրվեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ:

«ժողովուրդ» օրաթերթին հասած տե­ղեկությունների համաձայն' դատական համակարգում երկու դատավորի անուն է շրջանառվում, որոնք հավակ­նություններ ունեն դառնալու Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ: 

Պոտենցյալ թեկնածուներից մեկը Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանի որդին է՝ Դավիթ Բալայանը: Իսկ մյուս թեկնածուն նույն դատարանի դատավոր Դավիթ Հարու­թյունյանն է, որը պետական պահպանության ծառայության նախկին պետ Հրաչյա Հարությունյանի՝ Կրակեմ Հրա­չի որդին է: 

Վերջինս «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցումնշեց, թե նման ցանկություն չունի, իսկ Դավիթ Բալայանն էլ նշեց. «Ես հրաժարական կտամ, դա դատարան չէ, որ ես նախագահ լինեմ»:    

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: