«Ժողովուրդ»․ «Իմ քայլ»-ը կամուկացի մեջ է․ հար...

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այսօր ևս խորհրդարանում թեժ օր է սպասվում: Բանն այն է, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պատրաստվում է խորհրդարանի ամբիոնից անվստահություն հայտնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին, իսկ խորհրդարանի պատերից այն կողմ իրականացնել բողոքի ակցիա` ընդդեմ նախարարի:

Ու այս իրավիճակից չգիտի, թե ինչպես պետք է դուրս գա ԱԺ իշխող «Իմ քայլը» խմբակցությունը, քանի որ ամեն գնով պետք է պաշտպանեն Հարությունյանին, ավելին՝ դեմ քվեարկեն նրա անվստահություն վերաբերյալ հարցին:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ մասնավոր զրույցներում իմքայլականները հայտարարում էին, որ շատ տհաճ իրավիճակում են հայտնվել, քանի որ դեմ քվեարկել կնշանակի, որ իրենք հարմարվում են այն խայտառակ իրավիճակի հետ, որն առկա է կրթական համակարգում, մյուս կողմից էլ՝ կդառնան «դավաճան»՝ դեմ գնալով իրենց թիմի որոշումներին:

Իսկ որոշումն այն է, որ այս պահին պետք է սատարել Արայիկ Հարությունյանին, իսկ երբ արդեն քաղաքական իշխանությունները կորոշեն նրան պաշտոնանկ անել, դա արդեն կլինի իրենց թիմի որոշելիքը: Այլ կերպ ասած՝ իշխանական ֆրակցիան ստիպված կլինի ևս մեկ անգամ զոհողությունների գնալ՝ հանուն իշխանությունների որոշման, ինչպես դա արվեց Սահմանադրական դատարանի դատավորների ընտրության ժամանակ. ստիպված քվեարկություն` հանուն թիմի»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: