«Ժողովուրդ». Ավագանու անդամները վերջապես «կբռ...

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Երեւանի ավագանիում հոկտեմբերի 20-ին նիստ է սպասվում: Օրակարգում, սակայն, արտառոց հարցեր չկան. հարցն այն է, որ ավագանու անդամներին որեւէ ձեւով չի հաջողվում տեսնել, խոսել կամ քննարկում ունենալ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ:

Ու կարելի է ասել՝ նիստի օրն ավագանիները ակնկալում են տեսնել քաղաքապետին տեղում հարցեր բարձրաձայնելու համար, որոնք վերաբերում են Երեւան քաղաքին:

Ըստ քաղաքապետարանում շրջանառվող տեղեկությունների՝ որեւէ մեկին չի հաջողվում քաղաքապետին հանդիպել, քանի որ վերջինս եթե անգամ ներկայանում է աշխատանքի, ապա դա անում է աննկատ՝ ոչ ոքի հետ չշփվելով, երբ քաղաքում բազմաթիվ խնդիրներ կան, որոնցից մեկը վերաբերում է քաղաքային տրանսպորտին. պատերազմի պատճառով շատ երթուղային տրանսպորտներ հանվել են գծից այլ նպատակով ծառայելու համար: Հիմա ավագանու անդամները սպասում են նիստին, այն հույսով, որ քաղաքապետը գոնե նիստին ներկա կգտնվի ու իրենց հուզող հարցեին պատասխան կտա:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: