Ժիրինովսկին կոչ է արել պարգեւատրել կորոնավիրո...

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին Telegram ալիքով հայտարարել է աշխարհում առաջին գրանցված ռուսական պատվաստանյութի ստեղծողներին պարգեւատրելու անհրաժեշտության մասին:

«Կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութի գրանցման կապակցությամբ.«մենք կրկին առաջինն ենք, եւ դա հիանալի է: Սա մեր գիտության եւ մեր բժիշկների հաջողությունն է: Մենք ամբողջ աշխարհին ապացուցեցինք, որ Ռուսաստանը հզոր բժշկական տերություն է: Մենք պետք է շարունակենք աշխատել այս ուղղությամբ, որպեսզի ավելի շատ հիվանդանոցներ, պոլիկլինիկաներ լինեն, եւ մեր բժշկական հաստատությունների բոլոր աշխատակիցների մասնագիտական ​​մակարդակն անընդհատ բարելավվի:

Մենք պետք է պարգեւատրենք բոլոր նրանց, ով ստեղծել է առաջին պատվաստանյութը եւ շտապ տարածենք այն ամբողջ երկրով, որպեսզի բոլորը պատվաստվեն:

Սա հսկայական հաջողություն է: Շնորհակալություն մեր բոլոր գիտնականներին եւ բժիշկներին»,- գրել է նա: