«Ժամանակ»-ը գրում է․«ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետը Արտյոմ Մխոյանն է, որն այդ պաշտոնին նշանակվել է 2018 թ. հունիսի 11-ին նախարար Արտակ Զեյնալյանի կողմից:
Զեյնալյանի հրաժարականից հետո Մխոյանը ուղիներ է փնտրում իր պաշտոնին մնալու համար: Ամեն տեղ հայտարարում է, որ Զեյնալյանի հետ որևէ կապ չունի, և որպես դրա ապացույց չի մասնակցել Զեյնալյանի հրաժեշտի երեկոյին»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: