«Ժամանակ». Նախատեսվում է մինչև 2024 թ. հարկեր...

«Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է ՊԵԿ-ի 2020-2024 թթ. զարգացման և վարչարարու­թյան ռազմավարական ծրա­գիրը: Ըստ այս փաստաթղթի՝ նախատեսվում է մինչև 2024 թ. հարկեր/ՀՆԱ հարա­բերակցությունը ներկա 22,1 տոկոսից աստիճանաբար ավելացնել և 2024 թ. հասց­նել 24 տոկոսի, իսկ պետա­կան եկամուտները ներկայիս 1,469 տրիլիոն դրամից հասցնել 2,550 տրիլիոնի: 

Բայց դրա համար պետք է, որ Հայաստանի ՀՆԱ-ն այդ հինգ տարիների ընթացքում աճի և ներկայիս 6,630 տրիլիո­նից հասնի 10,635 տրիլիոնի: Իսկ դա արդեն ՊԵԿ-ի ֆունկ­ցիաների մեջ չի մտնում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: