Զելենսկու որոշումը ամոթանք էր Փաշինյանին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ կառավարությունը պետք է վերանայի նախարարների աշխատավարձերի, գերատեսչությունների ղեկավարների եւ մյուս տեղակալների վճարման կարգը, հաշվի առնելով երկրում առկա դրությունը։ «Դա պետք է լինի նորմալ աշխատավարձ։ Մենք հասկանում ենք, որ նրանք լուրջ մասնագետներ են, սակայն ուզում եմ ունենալ ընդհանուր մոտեցում ձեր եւ նախարարների հետ, որ նման աշխատավարձերը չեն կարող այսօր լինել Ուկրաինայում, այն իրավիճակում, որում գտնվում է այսօր մեր տնտեսությունը։ Երբ դուք եւ ձեր կառավարությունը կբարելավեք տնտեսության վիճակը, այդ ժամանակ էլ կմտածենք պաշտոնյաների աշխատավարձների բարձրացման մասին»,- ասել է Զելենսկին։ Նա նաեւ ասել է, որ այն նախարարները, որոնք համաձայն չեն լինի աշխատել այս կանոններով, պետք է հրաժեշտ տան իրենց պաշտոններին։

Ուկրաինայի նախագահի հայտարարությունը կարծես կշտամբանք և ամոթանք է Հայաստանի վարչապետի հասցեին։ Հիշեցնենք, որ  Փաշինյանն ամիսներ առաջ պնդում էր, որ իր իշխանության ներկայացուցիչները պետք է միլիոնավոր դրամների աշխատավարձեր ստանան, որպեսզի հեռու մնան թալանից։ 

Զելենսկին իրապես ճիշտ մոտեցում է ցուցաբերում, քանի որ անհնար է սոցիալապես անապահով խավին բացատրել, թե ինչու են չինովնիկների աշխատավարձերը կրկնապատկվում, երբ հանրության սոցիալական վիճակը դեռևս չի բարելավել։ Զելենսկին, որ առանց հեղափոխության է եկել իշխանության ավելի լավ է գիտակցում, այն դերը, որը իրեն վերապահել է իր երկրի հանրությունը։ Նա նաև հստակ ուղերձ է հղում չինովնիկներին և հասկացնում, որ պետական պաշտոն զբաղեցնելը առաջին հերթին նվիրում է սեփական պետությանը և ոչ թե արագ հարաստանալու միջոց։