Ըստ մարզպետի՝ Շուռնուխի 13 տունը չի կառուցվել...

Բացի Շուռնուխի 10 տներից, երկրում բազմաթիվ շենքեր են կառուցվել, բազմաթիվ ծրագրեր են իրականցվել: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը:

«Միայն Շուռնուխի 10 տունը չի, իսկ թե ինչո՞ւ չի կառուցվել՝ ճշտեք քաղաքաշինության կոմիտեից»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ կառավարությունը՝ ի դեմս վարչապետի, ՏԿԵ նախարարի, Քաղշինկոմիտեի նախագահի և Սյունիքի մարզպետի խոստանում էր մինչև 2021 թվականի ավարտը շուռնուխցիներին հանձնել 13 նորակառույց տուն՝ Ադրբեջանին հանձնած տների դիմաց: Այս տարիներին 5 անգամ ժամկետը երկարացվել է, բայց մինչ օրս տները պատրաստ չեն: