Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Արագածո...

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի  28-ին ժամը 13:00-ից մինչև մարտի 29-ը ժամը 13:00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի Ուջան, Կոշ, Շամիրամ, Դպրեվանք, Արագածոտն և Նոր Եդեսիա գյուղերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: