Վթար՝ Երևանում. «Կանաչ» սուպերմարկետի մոտ բախ...

Այսօր՝ մարտի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:30-ի սահմաններում Նորագավիթ թաղամասում՝ ժողովրդին հայտնի «Կանաչ» սուպերմարկետի հարևանությամբ բախվել են «Mitsubishi», և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «էրեբունի» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը: