Վրաստանը պատրաստ է օգնել Հայաստանին. Տիկարաձե

Վրաստանը կախում ունի հայկական կողմից և այն պահանջմունքներից, որոնց մասին հենց իրենք կասեն

Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեն հայտարարել է, որ Վրաստանը պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Հայաստանին։ Այս մասին գրել է apsny.ge կայքը։

Ինչպես նշել է նախարարը, այդ օգնությունը կախված է հայկական կողմից և այն կարիքներից, որոնք իրենք կնշեն:

«Մենք կախված ենք հայկական կողմից և այն պահանջմունքներից, որոնց մասին հենց իրենք կասեն: Վրացական կողմը պատրաստ է հարևան երկրին տրամադրել անհրաժեշտ օգնություն»,- ասել է Ե. Տիկարաձեն։