Վրաստանում սահմանափակումները վերացվում են

Վրաստանում սահմանափակումներն աստիճանաբար վերացվում են:

Վրաստանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ մայիսի 29-ից կգործի ներքաղաքային հասարակական տրանսպորտը (ավտոբուսներ և մետրո)։

 Հունիսի 1-ից` բացօթյա ռեստորանները և սրճարանները

 Հունիսի 1-ից` բոլոր տեսակի խանութները և մոլերը

 Հունիսի 8-ից` հյուրանոցները և փակ տեսակի ռեստորաններն ու սրճարանները

 Հունիսի 8-ից` միջքաղաքային տրանսպորտը

 Պետական սահմանները բացվելու վերաբերյալ դեռևս հստակ տեղեկատվություն չկա։