Վրաստանում ավարտվել է վրաց-ադրբեջանական սահմա...

Վրաստանի գլխավոր դատախազությունն ավարտել է սկանդալային հետաքննությունը Իվերի Մելաշվիլիի և Նատալյա Իլիչևայի դեմ, որոնք կալանավորված էին վրացական տարածքը Ադրբեջանին հնարավոր անօրինական փոխանցելու գործով: Այս մասին հայտնում է Sputnik Georgia-ն:

«Նրանց մեղքը հիմնավորվում է բավականին բարձր չափանիշների վկայությամբ: Հետաքննությունը ձեռք է բերել բազմաթիվ ապացույցներ, հարցաքննել տասնյակ վկաների, գտել է բոլոր համապատասխան փաստաթղթերը, էլեկտրոնային տեղեկատվությունը, քարտեզը և քարտեզագրական այլ նյութեր: Կա նաև փորձագիտական ​​եզրակացություն»,- լրագրողներին ասել է դատախազ Միխայիլ Սադրաձեն:

Նա նշել է, որ այժմ գործը կփոխանցվի դատարան` քննելու և համապատասխան դատավճիռ կայացնելու համար: Բաժինը շարունակում է հետաքննությունը` պարզելու համար այս գործով հնարավոր այլ հանցագործների:

Հիշեցնենք՝ Վրաստանի ԱԳՆ աշխատակից Իվերի Մելաշվիլին և Վրաստանի ՆԳՆ աշխատակից Նատալյա Իլիչևան հատուկ հանձնաժողովի կազմում էին, որը մասնակցում էր վրաց-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացին:

Ըստ մեղադրող կողմի՝ նրանք թաքցրել են 1937-1938 թվականների քարտեզի առկայությունը, այդ իսկ պատճառով Վրաստանը գրեթե կորցրել է իր տարածքի 3,5 հազար հեկտարը, այդ թվում` Դավիթ Գարեջի վանական համալիրի մի մասը: