Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 7 նոր...

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 7 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է stopcov.ge կայքում։

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1213 դեպք:

Ապաքինվել է ևս 7 պացիենտ, ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 994:

Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 17 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում է մնում 6680 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 333-ը: