Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 նոր...

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ՝ stopcov.ge կայքում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 958 դեպք:

Ապաքինվել է ևս 8 պացիենտ,ապաքինվածների թիվը կազմում է 838:

Կորոնավիրուսի հետևանքով մինչ օրս երկրում մահացել է 15 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում է մնում 3903 մարդ: