Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 227 նո...

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 227 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում։

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 4140 դեպք:

Ապաքինվածների ընդհանուր թիվը կազմել է՝ 1643։

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 24 մարդ։

Կարանտինի ռեժիմում գտնվում է 5390 քաղաքացի, իսկ ստացիոնարում դիտարկման տակ է 836 մարդ:

Բացի այդ, արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի: