
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 218 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում։
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 3913 դեպք:
Ապաքինվածների ընդհանուր թիվը կազմել է՝ 1574։
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 22 մարդ։
Կարանտինի ռեժիմում գտնվում է 4988 քաղաքացի, իսկ ստացիոնարում դիտարկման տակ է 836 մարդ:
Բացի այդ, արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի: