Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 187 նո...

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 187 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում։

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 3306 դեպք:

Ապաքինվածների ընդհանուր թիվը կազմել է՝ 1481։

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 19 մարդ։

Կարանտինի ռեժիմում գտնվում է 5014քաղաքացի, իսկ ստացիոնարում դիտարկման տակ է 836 մարդ:

Բացի այդ, արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի: