Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 170 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում։
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 2562 դեպք:
Ապաքինվածների ընդհանուր թիվը կազմել է՝ 1369։
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 19 մարդ։
Կարանտինի ռեժիմում գտնվում է 6633 քաղաքացի, իսկ ստացիոնարում դիտարկման տակ է 836 մարդ:
Բացի այդ, արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի: