Վրաստանի վարչապետը մեկնում է Բաքու

Սեպտեմբերի 29-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մեկօրյա այցով մեկնելու է Ադրբեջան:

Այս մասին,  հայտնում է Ադրբեջանում Վրաստանի դեսպանատունը:

Վրաստանի վարչապետը կմասնակցի երկու երկրների միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստին:

Սպասվում է, որ նա կհանդիպի նաեւ Ադրբեջանի վարչապետի, խորհրդարանի նախագահի եւ այլ պաշտոնյաների հետ: