Վրաստանի վարչապետը հանդիպել է Հայաստանի և Ադր...

Վրաստանի վարչապետը հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների հետ։ Այս մասին փոխանցում է Sputnik Грузия-ն։

«Իրակլի Կոբախիձեն Աշոտ Սմբատյանի և Ֆաիգ Գուլիևի հետ քննարկել է տարածաշրջանում առկա իրավիճակը՝ ընդգծելով խաղաղության և կայունության կարևորությունը։

Վրաստանի վարչապետը նրանց հետ խոսել է նաև ռազմավարական գործընկերության, երկրների միջև սերտ բարեկամական հարաբերությունների և տարբեր ոլորտներում համագործակցության հետագա խորացման կարևորության մասին»։