Վրաստանի նախագահը ջավախահայերին կոչ է արել վր...

Ախալքալաք կատարած այցի շրջանակներում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կոչ է արել ջավախահայերին վրացերեն սովորել:

«Ես շատ եմ ուզում, որ թե դուք և թե ձեր երեխաները Վրաստանի լիիրավ քաղաքացիներ դառնաք: Այդ իսկ պատճառովես այդքան ջանք գործադրեցի, որպեսզի Վրաստանում օրինականացվի երկքաղաքացիության ինստիտուտը: Այդ լրացումը տեղ գտավ Սահմանադրության տեքստում, և այսօր յուրաքանչյուրը կարող է վերականգնել իր վրացական քաղաքացիությունը: Դրա համար դուք պետք է մեկ քայլ կատարեք` սովորեք պետական լեզուն: Լեզվին տիրապետեք գոնե այնպիսի համեստ մակարդակում, որ կարողանաք հանձնել այն փոքրիկ քննությունը, որով ուղեկցվում է քաղաքացիության վերականգնման գործընթացը: Դա խորհրդանշական է բայց շատ կարևոր», - հայտարարում էր Վրաստանի նախագահը:

Սալոմե Զուրաբիշվիլին Ախալքալաք էր ժամանել մայրենի լեզվի օրվա տոնակատարության շրջանակներում:

Այցի ընթացքումնա մասնակցել է նաև Ախալքալաքի մշակույթի տան պատին վրացական այբուբենի տառերը պատկերողհուշարձանի բացմանը: