Վրաստան մաքսանենգ ճանապարհով ծխախոտ տեղափոխել...

Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային ծառայողները կասկածի հիման վրա ՀՀ քաղաքացի Ա.Ս.-ի վարած մեքենայի ստուգման արդյունքում 4 100 գլանակ չհայտարարագրված, առանց ակցիզի ծխախոտային արտադրանք են հայտնաբերել: Այս մասին հայտնում է «Ալիք մեդիան»:

Մաքսային օրենսգրքի 168-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրենքի խախտման համար ՀՀ քաղաքացուց առգրավվել է ապրանքը և որպես պատժամիջոց սահմանվել դրամական տուգանք՝ 1000 լարիի չափով: