
Ներկայում Վրաստանի քրեակատարողական հիմնարկներում կարգուկանոնը շատ ցածր մակարդակի վրա է, ինչը կարող է դառնալ պատճառ, որ անձնակազմը ցանկացած պահի կորցնի վերահսկողությունն իրավիճակի նկատմամբ։ Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպան Նինո Լոմժարիան՝ խորհրդարանում ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ զրույցի ժամանակ։ Նշենք, որ այսօր խորհրդարանում պաշտպանը հատուկ զեկույց է ներկայացրել ՔԿՀ-ներում տիրող վիճակի մասին։
Նրա խոսքով՝ «զոն նայողներն» ազատ շրջում են բանտում, կալանավորներին համոզում են զերծ մնալ բողոք ներկայացնելուց, խոստանում կարգավորել բոլոր հարցերը։