Ողջունում ենք պետքարտուղար Պոմպեոյի մեկնաբանո...

Ֆեյսբուքյան իր էջում  Միացյալ Նահանգներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը գրել է․

«Ողջունում ենք ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի՝ երեկ և այսօր արած մեկնաբանությունները, որոնցում շեշտվում են Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի վարած պատերազմում վերջինին Թուրքիայի ցուցաբերած աջակցությունից բխող սպառնալիքներն ու գիտակցվում, որ հայերը պաշտպանվում են Ադրբեջանից:

Բացի այդ, անհրաժեշտ է հարցն ուղիղ դնել, և անրաժեշտ է, որ բռնություններն անմիջապես դադարեցվեն, և ձևավորվի անվտանգ ու նպաստավոր միջավայր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործադրած ջանքերի համար»,- գրել է դեսպանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Պոմպեոն հույս է հայտնել, որ հայերը կկարողանան պաշտպանվել ադրբեջանցիների գործողություններից։