Ովքե՞ր և ինչու՞ են ատելություն տարածում Քոչար...

Գործող իշխանությունները, չնայած այն բանին, որ համաճարակային իրավիճակը հանրապետությունում ժամ առ ժամ շարունակում է վատթարանալ, այնուհանդերձ, չեն մոռանում բացի բյուջեի հաշվին ճոխ կյանք վարելուց, կատարել նաեւ իրենց մյուս սրբազան պարտականությունը, հնարավորինս թեժ պահել հանրության որոշակի մի շրջանակի մոտ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ եղած նեգատիվ վերաբերմունքը։

Սա հատկապես նկատելի է այժմ՝ հակառուսական հնարավոր հիստերիկ բռնկումների ֆոնին։ Մանիպուլյացիաների հարցում վարպետացած իշխանությունները լավ են հասկանում, որ այս թեմայի թեժ պահումն իրենց հավանական կամ հնարավոր երկարակեցության երաշխիքներից է, եւ հանուն դրա, փորձում են խաղալ հասարակության տարբեր խմբերի հուզական-նյարդային եւ այլ լարերի վրա։

Ինքնին հասկանալի է, որ հասարակությունը այժմ գտնվում է մի այնպիսի վիճակում, երբ քչերն են ի զորու ինքնուրույն կեցվածք որդեգրել, եւ սովորաբար նույնիսկ այս կամ այն գործիչի հանդեպ վերաբերմունքը ենթակա է հանրային կարծիքից ու այդ կարծիքը ձեւավորողներից։ Իսկ հանրային կարծիք ձեւավորողները, որպես կանոն նրանք են, ովքեր ամենաշատն են երեւում ժամանակակից մոդային լեզվով ասած՝ աուդիովիզուալ կամ թվային մեդիայում՝ էկրաններին, ռադիոներում, լրատվակայքերում, սոցիալական ցանցերում։

Ամենից անմեղ խումբը, որոնց համար Քոչարյանը ընդունելի չէ, ծայրահեղ ազատական տրամադրություններ ունեցող երիտասարդության շերտն է։ Նրանց համար քաղաքականությունը դա ռոմանտիկ սիրո պատմության է նմանվում՝ ընդհուպ ուտոպիստական դրսեւորումներով, իսկ ռեալիստ եւ տեխնոկրատ Քոչարյանի կառավարման հստակությունը նրանց համար առնվազն շոկային կարող է լինել կամ անընդունելի։ Այս խումբը նաև դեմ է ավանդությաներին ու բնական է, որ բնույթով ավանդապաշտ Քոչարյանը իրենց երազների նավը խորտակող այսբերգի է նման։

Քոչարյանի հանդեպ ամենից նեգատիվ վերաբերմունքը տարածողները, հասկանալիորեն տեր-պետրոսյականականներն են։ Սա ինչ որ առումով բնական է, որովհետեւ Քոչարյանը նրանց զրկեց իշխանությունից 98-ին, եւ 2008-ին էլ կանխեց նրանց ռևանշը։ Իշխանության համը մեկ անգամ տեսածները հիմա ամեն առիթի ատամ են կրճտացնում, որովհետւ կորցրել են պետության հաշվին փափուկ կյանքով ապրելու իրենց հնարավորությունը։

Քոչարյանի հանդեպ նեգատիվ տրամադրություններ են տարածում նաև նրանք, ովքեր Քոչարյանի կառավարման տարիներին մեղմ ասած ոչինչ էին, եւ որոնց կյանքի 1999-2008 թթ հատվածում միակ ձեռքբերումն, օրինակ, եղել է կեղվծած փաստաթղթերով բանակից խույս տալը, կամ սեփական մոր դեմ ցուցմունք տալը, էլ չասենք սեփական մոր բռնաբարության մեջ կասկածվելը ու այսպես շարունակ։ Այս խմբի մեջ են մտնում նաև ոչնչից իշխանության հասածները։ Սրանք հիմա պատգամավոր են, նախարար և փոխնախարար, իսկ նախկին կյանքում փաբերում պարտքով պիցցա ուտող և մի բաժական օղի խմողներ  են։ Սրանք այսօրվա  մանկուրտ իշխանությունների կողմից որոշակի դիրքի են հասել, փողերի են տնօրինում, պաշտոններ ունեն, նույնիսկ մայր Սահմանադրություն են գրում ու Քոչարյանը իրենց հիշեցնում է իրենց ոչինչ լինելու ժամանակները։ Նրանք հասկանում են, որ Քոչարյանի վերադարձը իրենց համար կնշանակի վերադարձ իրենց կեղտոտ ծակուռները։

Որոշ ընդդիմադիրներ, որքան էլ մարդկային առումով դրական ընկալվեն, սակայն տարօրինակ կերպով իրենց պարտություններում մեղադրում են երկրորդ նախագահին եւ այս մասով համալրում են Քոչարյանի հանդեպ նեգատիվ վերաբերմունք ունեցողների շարքերը։ 

Իրականում այս խմբերը հասարակության մեծամասնությունը չեն, բայց նրանք են հասարակական կարծիք ստեղծողները կամ նման տպավորություն ստեղծողները ու եթե հանվի այս աղմուկը քաղաքական դաշտից, ապա կարելի է տեսնել հանրության իրական վերաբերմունքը Քոչարյանի նկատմամբ։