Ով կարող է ղեկավարել Հայաստանը՝ այս փուլում....

ArmVoice Տելեգրամ ալիքը վեարկություն է կազմակերպել՝ պարզելու, թե բնակչության կարծիքով ով կարող է այս փուլում ղեկավարել երկիրը։ Քվեարկությանը մասնացել  է ավելի քան 46000 մարդ: 

«Շնորհակալություն ենք հայտնում բոլոր բաժանորդներին եւ բոլոր Տելեգրամ ալիքներին' միասնական հարցմանը ակտիվ մասնակցելու համար: 

Ամփոփենք արդյունքները: Հայերի և Հայաստանի բոլոր բնակիչների ճնշող մեծամասնությունը կարծում է, որ միակ մարդը, ով կարող է գլխավորել Հայաստանն այս փուլում՝ Ռոբերտ Քոչարյանն է՝ 46% ձայներով: Հետաքրքիր են նաև Միքայել Մինասյանի 14% - ի և Ռուբեն Վարդանյանի 12% - ի արդյունքները։ Բայց առանձին ուզում եմ անդրադառնալ Փաշինյանի թեմային, որը հավաքել է 19 տոկոս։

Սակայն Հայաստանի վարչապետը ձայների հսկայական քանակություն է ստացել ադրբեջանցի օգտատերերի շնորհիվ, ովքեր իրենց Տելեգրամ ալիքներում և տարբեր բազմահազարանոց խմբերում բացահայտ կոչ են արել ադրբեջանցիներին՝ քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին»,- գրում է տելեգրամ ալիքը: