Մենք արդեն տեղեկացրել էինք, որ հայկական կողմը կարողացել է գերեվարել ադրբեջանցի գեներալ Մայիս Բարխուդարովին։ Այս պահին այլ մանրամասներ չեն հայտնվում։ Այս մասին գրել էին ադրբեջանական լրատվամիջոցները։
Մայիս Բարխուդարովի մասին առատ տեղեկություններ հայտնի չեն։ Հայտնի է, որ նա ծնվել է 1976 թվականին Կուբաթլուիի շրջանում։ Հետաքրքիր է, որ ադրբեջանական պաշտոնական աղբյուրները գեներալի կենսագրական տվյալներում երբևէ ոչ մի տեղեկատվություն չեն հրապարակել նրա ծնողների ով լինելու մասին։ Սա իրապես կասկածի տեղիք է տալիս։ Հայկական որոշ աղբյուրներում գրվում է, որ Բարխուդարովը արմատներով հայ է։
Բարխուդարովը 1993 թվականին մասնակից է դարձել հայ-ադրբեջանական պատերազմին: Գեներալ-մայորի կոչում նրան շնորհվել է 2016 թվականի քառօրյա պատերազմից հետո..ըստ ադրբեջանական աղբյուրների նա անձամբ մասնակցել է Լելեթեփե բարձրունքի գրավմանը, որի համար էլ գեներալ-մայորի կոչում է ստացել Իլհամ Ալիևից: