«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայտնի քաղաքական գործիչ Աղվան Վարդանյանը սույն թվականի դեկտեմբերի 1-ին լրագրողների հետ հանդիպմանը, դիմելով Նիկոլ Փաշինյանին, հարց էր հնչեցրել. «2019 թվականին արդյո՞ք արաբական մի երկրում հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի բարձրաստիճան համարժեք պաշտոնյաներ, եւ արդյո՞ք Ադրբեջանի ներկայացուցիչը Հայաստանի ներկայացուցչին փոխանցել է թուղթ, որի վրա աստղաբաշխական գումար է նշված եղել, որպես առաջարկ՝ Արցախի հարցը ի օգուտ Ադրբեջանի լուծման։
Աղվան Վարդանյանի այս աղմկահարույց հայտարարությանը հետեւած հանրային հետաքրքրության մեջ անհայտ մնաց, թե ով է եղել Փաշինյանի նշած զգացմունքային պաշտոնյան: «Փաստի» աղբյուրի փոխանցմամբ, այդ անձը եղել է այն ժամանակ ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ով թե՛ առաջարկը ստանալիս, թե՛ Փաշինյանին փոխանցելիս բավական զայրացած է եղել եւ ծանր խոսակցություն է ունեցել երկու կողմերի հետ:
Այս խոսակցություններից հետո Վանեցյանը, ըստ էության, այլեւս դուրս է մղվել պրոցեսից, եւ այնուհետ ադրբեջանական կողմի հետ բանակցությունները վարել է Փաշինյանի նախկին խորհրդականներից մեկը... Փաստացի, գնալով ավելի հասկանալի դառնում, թե ինչու էր Արթուր Վանեցյանն իր հրաժարականի հայտարարության մեջ Նիկոլ Փաշինյանին «կանգ ա՛ռ»-ի կոչ անում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: