Ոստիկությունը շարունակում է տուգանել ավտոմեքե...

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ ավտոմեքենայում դիմակ չդնելու համար ոստիկանությունը շարունակում է տուգանել, քանի որ պարետի համապատասխան որոշումը դեռ չկա։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․«Պարետը ԴԵՌ որոշում չի կայացրել՝ ավտոմեքենաներում դիմակ դնելու պահանջը վերացնելու մասին՝ չնայած երեկ հայտարարեցին այդ մասին, և շատ քաղաքացիներ, վստահելով այդ հայտարարությանը, սկսեցին դիմակ չդնել անձնական ավտոմեքենայում։

Սակայն ոստիկանությունը, այս պահի դրությամբ, ՇԱՐՈւՆԱԿՈւՄ Է տուգանել քաղաքացիներին՝ ավտոմեքենայում դիմակ չդնելու համար։ Այդ մասին հենց նոր ստացանք ահազանգ մի քաղաքացուց (դեպքը տեղի է ունեցել րոպեներ առաջ՝ Գեղարքունիքի մարզում)։

Փաստորեն, սա կա՛մ ծուղակ է քաղաքացիների համար, կա՛մ հերթական փնթիությունը։

Հարգելի՛ քաղաքացիներ, տեղյակ եղեք այս իրավիճակին՝ «տուգանքի մատերիալ» չդառնալու համար»։