Այսօր Ոստիկանության հատուկ ջոկատայինները Բաղրամյան պողոտայում ընթացող խաղաղ հավաքի վայրից կոպիտ կերպով ծեծելով բերման են ենթարկել Մարտական խաչ առաջին աստիճանի ասպետ, Շուշիի մարտերում 5 տեղից վիրավորված Եղիշե Բոցինյանին։ Նրան սալջարդներով և կապտուկներով տարել են հիվանդանոց։ Եղիշեն Ստեփանակերտից Երևան էր եկել բուժման նպատակով, ունի հաշմանդամություն։