Ոստիկանները բերման են ենթարկել քաղաքացու, ով...

Ոստիկանությունը շաունակում է անտարբերությամբ հետևել Բաղրամյան պողոտա եկող սադրիչների և խուլիգանների քայլերին: Այսօր լուսադեմին ոչ սթափ վիճակում գտնվող մի տղամարդ և երեք կին փորձել են սադրել Բաղրամյան պողոտայում հավաքվածներին: Քաղաքացիներից մեկն այդ ընթացքում իջել է ոստիկանների մոտ և պահանջել, որպեսզի նրանք պահպանեն հասարակական կարգը: Ոստիկանության աշխատակիցներն էլ փոխարենը քաղաքացու հորդրով տարածքից հեռացնեն սադրիչներին` ոստիկանության Արաբկիրի բաժին են բերման ենթարկում իրենց դիմած քաղաքացուն:

Մեզ հաջողվեց ճշտել, որ բերման ենթարկված քաղաքացին Վարսեր համայնքի պատվավոր քաղաքացի Էմիլ Կառլենի Սարգսյանն է, ով նաև 44-օրյա պատերազմի մասնակից է: Ոստիկանները պատճառաբանել են, թե կասկածում են նրան ոչ սթափ վիճակում մեքենա վարելու մեջ, այն դեպքում, երբ քաղաքացին եղել է ընկերոջ կողքին նստած և ինքը չի եղել մեքենա վարելիս:

Քաղաքացու նկատմամբ ոստիկանների դրսևորած վարքը թույլ  է տալիս եզրակացնել, որ սադրիչները, որոնք հայտնվում են Բաղրամյան պողոտայում իշխանությունների հրահանգն են իրականացնում: