Ոստիկանների վրա հարձակվողները եղբայրներ են։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։
«ՀՀ Քննչական կոմիտեի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկված քննչական, օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ հարձակում կատարած անձնաց ինքնությունը: Նրանք եղբայրներ են՝ ծնված, 2003 և 2001 թվականներին: Վերջիններս ձերբակալվել են»,–նշել է նա:
Նշենք, որ Ազատության պողոտայում տեղի ունեցած միջադեպի հետևանքով «գլխի գագաթային շրջանում պատռված վերք, փափուկ հյուսվածքների սալջարդ, գլխուղեցի ցնցում» ախտորոշմամբ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել 25–ամյա Ա. Հակոբյանը։ Վերջինիս վիճակը բժիշկները գնահատում են բավարար։ Ոստիկանն այժմ գտնվում է հիվանդանոցի նեյրովիրաբուժական բաժանմունքում։
Հիշեցնենք, որ միջադեպի հետևանքով հրազենային վիրավորում էր ստացել ոստիկան Տիգրան Առաքելյանը, ով հիվանդանոցում մահացել է։