Ոստիկանապետի ժ/պ-ն բանակցություններ է վարում․...

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Էրեբունի հյուրանոցում։ Ոստիկանությունը տեղում աշխատանքներ է իրականցում։ Նախնական տեղեկություններով զինված անձը ներխուժել է Էրեբունի Պլազա բիզնես կենտրոն և կրակոց արձակել։ Հանցագործը նաև պատանդներ է պահում։ 

Ըստ Yerkir.am-ի տեղեկությունների՝ մտել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ, որտեղ էլ հնչել են կրակոցները:

Քիչ առաջ ոստիկանության լրատվության բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը լրագրողներին տեղեկացրեց, որ պատանդներ չկան, հանցագործը միայնակ է և ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը բանակցություններ է վարում։

առավել մանրամասն քիչ անց