Ոսկու գինն աճել է

NYMEX բորսայի փետրվարի 20-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի գները:

Ոսկու գինն աճել է 0.59%-ով և կազմել 2041.40 դոլար, արծաթի գինն աճել է 0.87%-ով և կազմել 23.20 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 1.52%-ով և կազմել 915.90 դոլար:

Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):