
Երկուշաբթի առավոտյան ոսկու գինն աճել է ավելի քան 2 տոկոսով՝ սահմանելով պատմական նոր ռեկորդ եւ գերազանցելով 3 400 դոլարը տրոյական ունցիայի դիմաց, վկայում են աճուրդների տվյալների:
Նյու Յորքի Comex բորսայում ոսկու հունիսյան ֆյուչերսների գինն աճել է 72,04 դոլարով կամ 2,16 տոկոսով նախորդ աճուրդների փակման համեմատ՝ մինչեւ 3 400,44 դոլար մեկ տրոյական ունցիայի դիմաց։ Արծաթի մայիսյան ֆյուչերսները նվազել են 1,22 տոկոսով՝ հասնելով 32,868 դոլարի մեկ ունցիայի դիմաց։