Ոսկու արժեքը բարձրանում է

Ոսկու արժեքը երեքշաբթի առավոտյան բարձրանում է մոտ 0,5 տոկոսով, վկայում են աճուրդների տվյալները։

Ոսկու փետրվարյան ֆյուչերսի գինը Նյու Յորքի Comex բորսայում բարձրացել է 8,65 դոլարով կամ 0,48 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիան 1 812,85 դոլար։ Արծաթի մարտյան ֆյուչերսը թանկացել է 0,89 տոկոսով՝ մեկ ունցիան 24,133 դոլար։